«Բարսելոնայի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հարցով, հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը կարող է խոչընդոտել կատալոնական ակումբի տրանսֆերային արգելքը, որն ավարտվելու է 2016-ի հունվարին: Բացի այդ, Պոգբան ցանկանում է դառնալ «Բարսելոնայի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Լիոնել Մեսիից հետո: «Յուվենտուսը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով բաց թողնել ֆրանսիացուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում