17:12  ,  29 մայիսի, 2015

Էրիկ Լամելայի ռաբոնան՝ Եվրոպայի լիգայի լավագույն գոլ

ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2014/15թթ. մրցաշարի 10 լավագույն գոլերը: Տասնյակը գլխավորում է Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելայի՝ ռաբոնա հարվածով խփած արտակարգ գոլը հունական «Աստերասի» դեմ խմբային փուլի երրորդ տուրի խաղում:

Լավագույն գոլերի տասնյակը կարող եք դիտել այստեղ։

Հիշեցնենք, որ Վարշավայում կայացած եզրափակիչում իսպանական «Սեւիլիան» 3:2 հաշվով պարտության էր մատնել ուկրաինական «Դնեպրին»՝ դառնալով առաջին ակումբը, որը ռեկորդային չորրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում