16:10  ,  29 մայիսի, 2015

ՖԻՖԱ-ի կոնգրեսը պայթեցնելու սպառնալիք է ստացել

Ցյուրիխի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ ՖԻՖԱ-ի կոնգրեսը պատրաստվում են պայթեցնել, հաղորդում է handelszeitung.ch-ը:

Ահազանգը ստացվել է տեղի ժամանակով 11:00-ին: Ոստիկանությունը հաստատել է սպառնալիքը, սակայն պայթուցիկ սարք չի հայտնաբերվել եւ կոնգրեսը շարունակվում է:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները, որում գործող նախագահ Յոզեֆ Բլատերի միակ մրցակիցը Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում