15:40  ,  29 մայիսի, 2015

Բլատեր. Եթե ՖԻՖԱ-ն ԱԱ-2018-ի եւ ԱԱ-2022-ի անցկացման իրավունքները չտար Ռուսաստանին ու Քաթարին, այս խնդիրները չէին լինի

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կազմակերպության նախագահական ընտրություններին նվիրված խոսքում անդրադարձել է կոռուպցիոն սկանդալին:

«Խնդրանքով դիմում եմ ձեզ, օգնե՛ք ՖԻՖԱ-ին վերադարձնել ճիշտ ուղի, որպեսզի նավակը դադարի շարժվել եւ հանգիստ հասնի ափ: Այժմ մեզ համար բարդ ժամանակներ են: Վերջին իրադարձություններն ազդեցին ՖԻՖԱ-ի ու կոնգրեսի վրա: Չենք կարող թույլ տալ, որպեսզի անդրադառնան ՖԻՖԱ-ի համբավի վրա: ՖԻՖԱ-ն միայն այդ ձերբակալված պաշտոնյաները չեն:

Եթե ՖԻՖԱ-ն աշխարհի հաջորդ 2 առաջնությունների անցկացման իրավունքները չտար Ռուսաստանին ու Քաթարին, այս խնդիրները չէին լինի: Ցանկանում եմ, որ կարգապահությունն ու արդար ոգին գերիշխեին նախագահական ընտրություններում»,- Բլատերի խոսքը մեջբերում է Mirror-ը:

ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին նվիրված ասուլիսը տեղափոխվել է մայիսի 30-ին: Ընտրություններն անցկացվում են մայիսի 29-ին Ցյուրիխում:  Յոզեֆ Բլատերի միակ մրցակիցը Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնն է: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն կոչ էր արել հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները, իսկ կազմակերպության ղեկավար Միշել Պլատինին նշել էր, որ Բլատերի վերընտրվելու դեպքում ՈւԵՖԱ-ն կարող է խզել ՖԻՖԱ-ի հետ կապերը: Մայիսի 27-ին ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել էին Ցյուրիխում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս