15:17  ,  29 մայիսի, 2015

«Բավարիան» գայթակղիչ առաջարկ է արել Գյունդոգանին

Մյունխենի «Բավարիան» առաջարկ է արել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանին, ում Դորտմունդի «Բորուսիան» այս ամռանը հանելու է տրանսֆերի:

Bild-ի համաձայն՝ Գերմանիայի չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է եռամյա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ Գյունդոգանը հրաժարվել էր երկարաձգել «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2016-ի ամռանը: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում