14:44  ,  29 մայիսի, 2015

Հայ շախմատիստը դարձել է Ֆինլանդիայի չեմպիոն

Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը հռչակվել է շախմատի Ֆինլանդիայի 2015թ. չեմպիոն:

Կալայոկի քաղաքում անցկացված առաջնությունում Հակոբովը 10 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նա երկու միավոր գերազանցել է մոտակա մրցակցին` միջազգային վարպետ Սամպսա Նիիստին, տեղեկացնում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում