14:20  ,  29 մայիսի, 2015

Բենիտեսը «Ռեալում» կստանա տարեկան 4 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալն» իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսի հետ հստակեցրել է պայմանագրի ֆինանսական կողմը:

Marca-ի համաձայն՝ 55-ամյա Բենիտեսն Արքայական ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով: «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտին ստանում էր տարեկան 7.5 միլիոն:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես հայտարարել էր իտալական «Նապոլիից» հեռանալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում