13:56  ,  29 մայիսի, 2015

Ջոկովիչ. Իբրահիմովիչն ընկերս է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ հաճելի էր ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին տեսնել տրիբունայում: Շվեդյիայի հավաքականի ավագը ներկա է եղել Ջոկովիչի եւ Ժիլ Մյուլերի միջեւ «Ռոլան Գարոսի» երկրորդ շրջանի մրցախաղին, որում սերբ թենիսիստը հաղթել է 3 սեթում՝ 6:1, 6:4, 6:4:

«Ես ու Զլատանն ընկերներ ենք եւ վաղուց գիտենք իրար: Հաճելի էր նրան տեսնել տրիբունայում: Մենք միշտ կապ ենք պահում: Եթե կարողանամ, ներկա կլինեմ ՊՍԺ-ի եւ «Օսերի» միջեւ Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչին», Ջոկովիչի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում