12:50  ,  29 մայիսի, 2015

Ֆաբրեգասը հաջող վիրահատվել է

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի քթի վիրահատությունը հաջող է անցել, հայտնում է ակումբի կայքը:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի մոտ շնչառական խնդիրներ էին առաջացել «Սթոք Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 31-րդ տուրի խաղում, որում նա դեմքին հարված էր ստացել շոտլանդացի կիսապաշտպան Չառլի Ադամից: Դրանից հետո իսպանացին հանդես էր գալիս պաշտպանիչ դիմակով:

Չնայած վիրահատությանը, Ֆաբրեգասը կմիանա Իսպանիայի հավաքականին, որը պատրաստվում է Կոստա Ռիկայի դեմ ընկերական խաղին եւ Բելառուսի հետ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում