«Սպարտակն» ու ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիեւը պայմանավորվել են երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցում, հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»:
62-ամյա մասնագետը մոսկովյան ակումբը գլխավորելու է այս մրցաշրջանի վերջում: «Սպարտակն» առաջիկայում խզելու է Մուրատ Յակինի հետ պայմանագիրը:
«Սպարտակը» գլխավորելու թեկնածուների թվում են նաեւ Կրասնոդարի «Կուբանի» նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն եւ Դմիտրի Ալենիչեւը Տուլայի «Արսենալից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում