11:11  ,  29 մայիսի, 2015

Յուրգեն Կլոպը պատրաստ է գլխավորել «Լիվերպուլը»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Յուրգեն Կլոպը պատրաստ է գլխավորել «Լիվերպուլը»: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Բրենդան Ռոջերսը հեռանա անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում է 2012-ից, հաղորդում է Independent-ը:

Ավելի վաղ հաղորդովում էր, որ գերմանացի մասնագետը որոշել է հանգստանալ կես տարի եւ ոչ մի թիմ չի գլխավորելու հաջորդ մրցաշրջանի առաջին շրջանում: 47-ամյա Կլոպը «Բորուսիայում» վերջին խաղը կանցկացնի մայիսի 30-ին Բեռլինում, որտեղ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»: Այս մրցաշրջանից հետո նրան կփոխարինի «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում