09:36  ,  29 մայիսի, 2015

Մեսիին որդու ու ընկերուհի հետ նկատել են լողափում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ազատ ժամանակն անցկացրել է ծովափում: Բարսելոնայի լողափում Արգենտինայի հավաքականի ավագին նկատել են իր ընկերուհի Անտենոլա Ռոկուցոյի եւ որդի Տիագոյի հետ, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պատրաստվում է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին ու Բիլբաոյի «Աթլետիկի» հետ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղին: Իտալիայի չեմպիոնին կատալոնական ակումբը հանդիպելու է հունիսի 6-ին Բեռլինում, իսկ բասկերի հետ մրցելու է մայիսի 30-ին «Նոու Կամպում»:

Հունիսի 11-ից հուլիսի 4-ը Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցելու է Չիլիում կայանալիք Ամերիկայի 2015թ. Գավաթին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում