19:48  ,  28 մայիսի, 2015

Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց լիտվացիներին

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիտվայի մինչեւ 19 տարեկանների հավաքականների միջեւ երկրորդ ընկերական խաղում հաղթեցին տանտերերը՝ 1:0: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղի միակ գոլը խփեց Երեւանի «Բանանցի» հարձակվող Էդգար Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լիտվայի Մ-19 թիմերի Երեւանում հանդիպել էին նաեւ մայիսի 26-ին, երբ գրանցվել էր 0:0 հաշիվը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով