18:35  ,  28 մայիսի, 2015

Արթուր Եդիգարյանը՝ «Դինամո» տեղափոխության եւ Հենրիխ Մխիթարյանի հետ նմանության մասին

Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը պատմել է բելառուսական ակումբ տեղափոխության եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ նմանությունների մասին:

«Դինամոյից» ստացած առաջարկից առաջ գիտեի, որ դա լավ թիմ է: Հաճելի էր, որ այդպիսի ակումբը հետաքրքրվում է ինձանով, այդ պատճառով համաձայնվեցի: Ունեի նաեւ այլ առաջարկներ, սակայն ընտրեցի «Դինամոն»: Ինձ գայթակղեց, որ թիմն ունի ամբիցիաներ եւ ձգտում է չեմպիոնության: Միշտ երազել եմ խաղալ այնպիսի ակումբում, որը մեծ նպատակներ է դնում իր առջեւ:

Շատ եմ սիրում «Բարսելոնան», եւ երբ կատալոնացիները խաղում են «Ռեալի» դեմ, կարող եմ վիճաբանել ինչ-որ մեկի հետ, սակայն չեմ վիրավորի կամ կռվի բռնվի դիմացինի հետ: Իմ ընկեր Հենրիխ Մխիթարյանը նույնպես այդպիսին է: Միասին ենք անցկացրել մանկությունը, խաղացել ենք նույն թիմում եւ շատ ենք հաղթել: Հետո նա տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», իսկ ես՝ Իրան: Հենրիխի հետ կապ պահում եմ, զրուցում ենք «Սկայպով» եւ «Վայբերով»: Ամեն շաբաթ դիտում ենք միմյանց խաղերը, երկրպագում ու շնորհավորում ենք իրար, եթե մեզանից ինչ-որ մեկը դառնում է գոլի հեղինակ»,- Եդիգարյանի խոսքը մեջբերում է Offside.by-ն:

Հիշեցնենք, որ Արթուր Եդիգարյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական, որը հունիսի 13-ին Երեւանում Եվրո-2016-ի ընտրական խաղ է անցկացնելու պորտուգալացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով