15:21  ,  28 մայիսի, 2015

ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները չի հետաձգվի

ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները չի հետաձգվի՝ չնայած կոռուպցիոն մեծ սկանդալին, գրում է «ТАСС»-ը:

Մայիսի 29-ին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու են ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերը եւ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն կոչ էր արել հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել էին Ցյուրիխում, որտեղ անցկացվելու են ընտրությունները: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն եւ կարող է ներկայացվել մեղադրանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում