17:28  ,  28 մայիսի, 2015

Դե Բրույնե. Չեմ վերադառնա «Չելսի», քանի դեռ այնտեղ աշխատում է Մոուրինյոն

Գերմանական «Վոլֆսբուրգի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն պատմել է Լոնդոնի «Չելսի» վերադառնալու հավանականության մասին:

«Անկեղծ ասած, կարծում եմ՝ չեմ վերադառնա «Չելսի», քանի դեռ այնտեղ աշխատում է Ժոզե Մոուրինյոն: Բունդեսլիգան դուր է գալիս ինձ: Չեմ վախենում վերադառնալ Անգլիա կամ տեղափոխվել Իսպանիա: Հավատում եմ, որ կարող եմ ինձ դրսեւորել նաեւ այդ երկրներում»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Դե Բրույնեն մասնակցել էր 34 խաղի եւ դարձել էր 10 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ: Նա սահմանել էր Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանի գոլային փոխանցումների ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում