14:25  ,  28 մայիսի, 2015

«Դնեպրի» հարձակվողը քթի կոտրվածք եւ ուղեղի ցնցում է ստացել Եվրոպայի լիգայի եզրափակիչում (ֆոտոշարք)

Ուկրաինական «Դնեպրի» հարձակվող Մատեուս Լեյտեն քթի կոտրվածք է ստացել իսպանական «Սեւիլիայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում:

Վարշավայում կայացած հանդիպման վերջնամասում 32-ամյա բրազիլացին օդային պայքարում բախվել է մրցակցի ֆուտբոլիստի հետ՝ կորցնելով գիտակցությունը: Մատեուսն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նաեւ ուղեղի ցնցում, փոխանցում է «Դնեպրի» կայքը:

Հիշեցնենք, որ «Սեւիլիան» առավելության էր հասել 3:2 հաշվով՝ դառնալով առաջին թիմը, որը ռեկորդային չորրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում