11:40  ,  28 մայիսի, 2015

NBA. Եզրափակիչում՝ «Քլիվլենդ» - «Գոլդեն Սթեյտ», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2015թ. եզրափակիչում կհանդիպեն «Քլիվլենդը» եւ «Գոլդեն Սթեյտը»:

Կիսաեզրափակիչի 5-րդ խաղում «Գոլդեն Սթեյտը» պարտության մատնեց «Հյուսթոնին»՝ շարքում հաղթելով 4:1 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ստիվեն Կարին, ով «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակեց 26 միավոր: Օրվա լավագույն դրվագների հնգյակը գլխավորում Ջեյմս Հարդենը «Հյուսթոնից»:

«Գոլդեն Սթեյտը» 40 տարվա դադարից հետո դարձյալ կխաղա NBA-ի եզրափակիչում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս շարքում «Քլիվլենդը» 4:0 հաշվով հաղթել էր «Ատլանտային»:

NBA, կիսաեզրափակիչ    

«Գոլդեն Սթեյտ» – «Հյուսթոն» – 104:90 (17:22, 35:24, 22:22, 30:22)

Շարքի հաշիվը՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում