09:22  ,  28 մայիսի, 2015

Ռիո Ֆերդինանդը հեռացավ ՔՊՌ-ից

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հեռացել է ՔՊՌ-ից, որն այս մրցաշրջանում դուրս մնաց Պրեմյեր լիգայից:

35-ամյա Ֆերդինանդից բացի, ազատ գործակալի կարգավիճակով լոնդոնյան ակումբից կհեռանան եւս 5 ֆուտբոլիստներ՝ Ջոուի Բարտոնը, Շոն Ռայթ-Ֆիլիփսը, Ռիչարդ Դանը, Բոբի Զամորան եւ Բրայան Մերֆին, տեղեկացնում է ՔՊՌ-ի կայքը:

Ռիո Ֆերդինանդը 2014-ին էր տեղափոխվել ՔՊՌ, որի կազմում մասնակցել է Անգլիայի ավարտված առաջնության 11 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում