00:53  ,  28 մայիսի, 2015

Արաս Օզբիլիսը շնորհակալություն է հայտնել «Սպարտակի» բժիշկներին (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շնորհակալություն է հայտնել Մոսկվայի «Սպարտակի» բժշկական անձնակազմին: 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում է 2014-ի հունիսից, երբ ծնկի ծանր վնասվածք էր ստացել Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում:

«Ցանկանում եմ «Սպարտակի» բժշկական շտաբին շնորհակալություն հայտնել ջանք չխնայելու համար: Վնասվածքիցս հետո նրանք շատ օգնեցին ինձ: Նրանք բոլորն էլ զարմանալի մարդիկ են»,- Instagram-ում գրել է Օզբիլիսը՝ տեղադրելով «Սպարտակի» բժիշկների հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Օզբիլիսն այս մրցաշրջանում առաջին անգամ հայտավորվել էր «Սպարտակի» կազմում, սակայն չմասնակցեց «Ուֆայի» դեմ Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրի խաղին: Նա հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքական՝ մասնակցելու պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին: Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում