23:40  ,  27 մայիսի, 2015

Ալեքս Ֆերգյուսոն. Մոուրինյոն հաջողակ մարդ է

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գովել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին, ում գլխավորությամբ Լոնդոնի «Չելսին» դարձավ Անգլիայի չեմպիոն:

«Մոուրինյոն հաջողակ մարդ է ու իսկական հաղթող: Նա արժանի է Անգլիայի տարվա լավագույն մարզիչի կոչմանը: Կարծում եմ՝ «Չելսին» մրցաշրջանի լավագույն թիմն էր: Չեմպիոնների դեմ միշտ յուրահատուկ տրամադրվածություն կա: Ժոզեն լավ գիտի իր ֆուտբոլիստների հնարավորությունները, եւ այստեղ նա ինչպես ձուկը ջրում: Մի քանի հաջող մրցաշրջաններ եմ ակնկալում «Չելսիից»,- շոտլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այս տարի Մոուրինյոն «Չելսիի» հետ երրորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ կրկնելով 2005-ի եւ 2006-ի հաջողությունը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում