23:05  ,  27 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանի մոր նախկին ամուսին ու օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեները փոխել է սեռը

Տասնամարտի 1976թ. օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեները սեռափոխության վիրահատություն է անցել, հաղորդում է Independent-ը:

Ամերիկացի նախկին մարզիկը գոհ է մնացել վիրահատությունից: Նրա խոսքով՝ Կանադայում կայացած Օլիմպիական խաղերում նա իրեն արդեն կին էր զգում:

1991-2014-ը Ջեներն ամուսնացած է եղել ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Քարդաշյանի հետ: Մարզիկն ամուսնացած է եղել 3 անգամ: Նա ունի 6 երեխա, եւս 4 երեխաների որդեգրել է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում