22:15  ,  27 մայիսի, 2015

ՈւԵՖԱ-ն կոչ է արել հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները

ՈւԵՖԱ-ն կոչ է արել հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները, որոնք պետք անցկացվեն մայիսի 29-ին: Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, հաղորդում է Reuters-ը:

ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու են գործող նախագահ Յոզեֆ Բլատերը եւ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ ձերբակալվել են Ցյուրիխում, որտեղ անցկացվելու են ընտրությունները: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն եւ կարող է ներկայացվել մեղադրանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում