21:54  ,  27 մայիսի, 2015

«Սեւիլիայի» եւ «Դնեպրի» մեկնարկային կազմերը՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչում

Հայտնի են իսպանական «Սեւիլիայի» եւ ուկրաինական «Դնեպրի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում:

«Դնեպր». Դենիս Բոյկո, Դուգլաս, Արտյոմ Ֆեդեցկի, Ջաբա Կանկավա, Լեոնարդու, Եվգենի Չեբերյանկո, Վալերի Ֆեդորչուկ, Ռուսլան Ռոտան, Եվգենի Կոնոպլյանկա, Նիկոլա Կալինիչ, Մատեուս:

«Սեւիլիա». Սերխիո Ռիկո, Բենուա Տրեմուլանաս, Դանիել Կարիսու, Տիմոտե Կոլոձեյչակ, Գժեգոժ Կրիհովյակ, Էվեր Բանեգա, Վիտոլո, Ալեքս Վիդալ, Ստեֆան Մ՛Բիա, Խոսե Անտոնիո Ռեյես, Կարլոս Բակա:

Վարշավայում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հանդիպումը կսպասարկի անգլիացի մրցավար Մարտին Ատկինսոնը: «Սեւիլիան» մրցաշարի գործող գավաթակիրն է:

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի լիգայի հաղթողն առաջին անգամ նվաճելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում