20:40  ,  27 մայիսի, 2015

110 միլիոն դոլարի կաշառք՝ Ամերիկայի Գավաթի անցկացման վայրի համար

Պաշտոնյաները 110 միլիոն դոլարի կաշառք են վերցրել ֆուտբոլի Ամերիկայի 2016թ. Գավաթի խաղարկության անցկացման վայրն ընտրելու համար: Այդ մասին հատուկ ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի դատախազության գլխավոր տնօրեն Լորետա Լանչը, ABC News-ը:

Ամերիկայի 2016թ. Գավաթն անցկացվելու է ԱՄՆ-ում: Մրցաշարը պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենալու Հյուսիսային Ամերիկայում:

Լորետա Լանչը նշել է նաեւ, որ պաշտոնյաները կաշառք են վերցրել նաեւ ԱԱ-2010-ը ՀԱՀ-ում անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ ձերբակալվել են Ցյուրիխում, որտեղ մայիսի 29-ին անցկացվելու են կազմակերպության նախագահական ընտրությունները: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն եւ կարող է ներկայացվել մեղադրանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում