20:14  ,  27 մայիսի, 2015

Սամվել Սեւյանն անպարտելի էր ամերիկյան մրցաշարում

Գրոսմայստեր Սամվել Սեւյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված շախմատային բաց մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն եւ, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 113 մասնակիցների մեջ 2-9-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Կամսկու, Նարոդիցկու (ԱՄՆ), Նիժնիկի (Ուկրաինա), Ազարովի (Բելառուս), Վ. Գեորգիեւի (Մակեդոնիա), Դոբրովի (Ռուսաստան) եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոսենի (ԱՄՆ) հետ:

Սեւյանը միայն կես միավոր հետ մնաց մրցաշարի հաղթողից` միջազգային վարպետ Ջեֆրի Քսիոնից (ԱՄՆ), հայտնում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում