19:17  ,  27 մայիսի, 2015

Պաշտոնական. Սուբոտիչը երկարաձգեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիրը

Դորտմունդի «Բորուսիայի» սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը 2 տարով երկարաձգել է գործող պայմանագիրը: 26-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայում» կմնա մինչեւ 2018-ի ամառը, հաղորդում է ակումբի կայքը:

Սերբ պաշտպանը 2008-ից է խաղում գերմանական ակումբում, որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 39 խաղի եւ խփել է 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում