Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հաստատել է, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանն ամռանը հանվելու է տրանսֆերի: Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր երկարաձգել «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2016-ի ամռանը:
«Գյունդոգանը կհառանա ամռանը. դա անվիճելի փաստ է: Դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ նրա: Երբ իմացանք Իլկայի որոշման մասին, նրան ասացինք, որ տրանսֆերի ենք հանելու առաջիկա պատուհանի ժամանակ»,- վացկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Իլկայ Գյունդոգանին ձեռք բերելու համար պայքարում են «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մյունխենի «Բավարիան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում