15:44  ,  27 մայիսի, 2015

Սուարեսը ցուցադրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղակոշիկները (ֆոտո)

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ցուցադրել է, թե ինչ խաղակոշիկներով է հանդես գալու Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում:

Իտալիայի չեմպիոնին կատալոնական ակումբը հանդիպելու է հունիսի 6-ին Բեռլինում, իսկ մայիսի 30-ին Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղ է անցկացնելու Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Ուրուգվայի հավաքականի առաջատարը շարունակում է վերականգնվել վնասվածքից եւ նրա մասնակցությունը հարցականի տակ է «Աթլետիկի» դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում