15:12  ,  27 մայիսի, 2015

Գաջի Գաջիեւ. Արզումանյանն ու մյուս նորեկները բալանսավորեցին թիմի կազմը

Պերմի «Ամկարի» գլխավոր մարզիչ Գաջի Գաջիեւը, ամփոփելով Ռուսաստանի ավարտվող առաջնությունն, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանին:

«Երբեք չեմ կասկածել իմ ֆուտբոլիստների պատրաստվածությանը եւ հնարավորություններին: Ձմռանը չկարողացանք լրջորեն ուժեղացնել թիմի կազմը, թեեւ կար այդպիսի ծրագիր ու ցանկություն: Այնուամենայնիվ, թիմին միացած ֆուտբոլիստները կարողացան բալանսավորել կազմը: Խոսքը Պրուդնիկովի, Բուտկոյի եւ Արզումանյանի մասին է: Մարզիչի խնդիրն այն է, որ ֆուտբոլիստները խաղան իրենց հնարավորությունների սահմանում»,- Գաջիեւի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արզումանյանը մասնակցել է 7 խաղի, իսկ «Ամկարն» ապահովել է տեղը Պրեմյեր լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում