14:56  ,  27 մայիսի, 2015

«Ռեալը» չի շտապում Ռոյսի հարցով

Մադրիդի «Ռեալը» չի շտապում ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին, որի ծառայություններով վաղուց է հետաքրքրվում:

Onda Cero-ի համաձայն՝ Արքայական ակումբում կարծում են, որ այս պահին թիմին անհրաժեշտ չէ ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ կան Կրիշտիանու Ռոնալդուն, Խամես Ռոդրիգեսը եւ Քարիմ Բենզեման: Իրավիճակը կարող է փոխվել, եթե «Ռեալը» գլխավորի Ռաֆայել Բենիտեսը:

Գերմանիայի ավարտված առաջնությունում 25-ամյա Ռոյսը մասնակցել է 28 խաղի եւ դարձել է 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հաղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում