17:40  ,  27 մայիսի, 2015

Կրկիչը երիտասարդ ֆուտբոլիստներին խորհուրդ է տալիս հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը պատմել է, թե ինչ խորհուրդ է տալիս կատալոնական ակումբի երիտասարդ ֆուտբոլիստներին:

«Արդեն ասել եմ Սերխի Ռոբերտոյին ու «Բարսելոնայի» մյուս երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք չունեն խաղային պրակտիկա, որ պետք է հեռանան թիմից: Անկախ «Բարսելոնայի» տրանսֆերային արգելքից, նրանք պետք է մտածեն իրենց մասին: Սերխին պետք է հեռանա, եւ կարեւոր չէ, թե որտեղ: Գլխավորը խաղային պակտիկան է»,- Կրկիչի խոսքը մեջբերում է Weloba-ը:

Հիշեցնենք, որ իսպանացի 24-ամյա ֆուտբոլիստը 2014-ից խաղում է անգլիական «Սթոք Սիթիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում