18:11  ,  27 մայիսի, 2015

Նիկիտա Սիմոնյան. «Սպարտակին» պետք չէ արտասահմանցի մարզիչ

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը նշել է, թե ինչպիսի մարզիչ է պետք Մոսկվայի «Սպարտակին», փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:

«Ցանկալի է, որ ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնի նախկին սպարտակցի: Ինչ վերաբերում է մարզիչին, ապա ես չէի վազի արտասահմանցու կողմը: Կա Չերչեսով, Ալենիչեւ, Ռախիմով: Բացի այդ, «Կրասնոդարում» է աշխատում Անդրեյ Տիխոնովը: Ես գլխավորում եմ մարզիչների լիցենզավորման հանձնաժողովը եւ տեսել եմ, թե ինչպես է Անդրեյը հանձնել բարձր կարգի քննությունը: Նա հինալի գիտի գործը»,- ասել է «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը, ով մոսկովյան ակումբի հոգաբարձուների խորհուրդի անդամ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում