14:10  ,  27 մայիսի, 2015

Շվեյցարիայում քրգործ են հարուցել ԱԱ-2018-ի եւ ԱԱ-2022-ի անցկացման վայրի ընտրության վերաբերյալ

Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ֆուտբոլի աշխարհի 2018թ. եւ 2022թ. առաջնությունների անցկացման իրավունքների ընտրության վերաբերյալ, հայտնում է դատախազության կայքը:

Մեղադրանքի գլխավոր կետերն են փողերի լվացումն ու պաշտոնի չարաշահումը: Այդ գործի շրջանակում Ցյուրիխում գտնվող ՖԻՖԱ-ի շտաբ բնակարանից վերցրել են մի շարք փաստաթղթեր:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ ձերբակալվել են Ցյուրիխում, որտեղ մայիսի 29-ին անցկացվելու են կազմակերպության նախագահական ընտրությունները: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն եւ կարող է ներկայացվել մեղադրանք:

ԱԱ-2018-ն անցկացվելու է Ռուսաստանում, իսկ ԱԱ-2022-ը՝ Քաթարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում