Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածու Ռաֆայել Բենիտեսը մի քանի պահանջներ է ներկայացրել Արքայական ակումբին:
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչը «Ռեալի» ղեկավարներին հասկացրել է, որ որոշ հարցերում նա գործելու է իր կամքով՝ անկախ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի ու նրա գործընկերների ցանկությունից, գրում է Marca-ն:
Բենիտեսն ինքը պետք է ընտրի իր բոլոր օգնականներին: Իսպանացին իր մարզչական շտաբում կընդգրկի ֆիզպատրաստության մարզիչ Պակո դե Միգելին, դարապասպաների մարզիչ Խավի Վալերոյին եւ ֆուտբոլային վերլուծաբան Անտոնիո Գոմեսին:
Մարզիչը հատուկ ուշադրություն է դարձնելու «Ռեալի» երիտասարդական թիմի ու դրա պրոպագանդմանը: Այդտեղ եւս պետք է աշխատեն այն մարզիչները, որոնց իսպանացին վստահում է:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին հեռացվել էր «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Բենիտեսն ու «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հատուկ ասուլիս են հրավիրել մայիսի 28-ին: Սպասվում է, որ ասուլիսում մարզիչը հայտարարելու է իտալական ակումբից հեռանալու մասին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում