13:16  ,  27 մայիսի, 2015

Պոգբան որոշել է տեղափոխվել Իսպանիա

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է հեռանալ Թուրինի «Յուվենտուսից»: 

L'Equipe-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Իսպանիայում եւ կընտրի կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո:

Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան արդեն բանակցել է Արքայական ակումբի հետ: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են մի քանի սուպերակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում