12:44  ,  27 մայիսի, 2015

Ալվեսի հայտարարությունից հետո «Բարսելոնան» սկսել է փոխարինող փնտրել նրան

«Բարսելոնան» սկսել է փոխարինող փնտրել Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսին: Վերջերս 32-ամյա բրազիլացին հայտարարել էր, որ կատալոնական ակումբում չեն գնահատում իրեն, այդ պատճառով նա չի շտապում երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է այս ամռանը:

Sport.es-ի համաձայն՝ «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում են Ալեքս Վիդալը («Սեւիլիա») եւ Սեդրիկ Սոարեշը («Սպորտինգ Լիսաբոն):

Դանիել Ալվեսի ծառայություններով էլ սկսել է հետաքրքրվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Բրազիլացին 2008-ին «Սեւիլիայից» է տեղափոխվել կատալոնական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս