11:54  ,  27 մայիսի, 2015

NBA. «Քլիվլենդը» դուրս եկավ եզրափակիչ, օրվա լավագույն դրվագները

«Քլիվլենդը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչի չորրորդ խաղում «Քլիվլենդը» վստահ հաղթանակ տարավ «Ատլանտայի» նկատմամբ՝ շարքում հաղթելով 4:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 23 միավոր: Ամերիկացի հարձակվողը նաեւ գլխավորում է օրվա լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս շարքի 4 խաղերից հետո «Գոլդեն Սթեյտը» 3:1 հաշվով հաղթում է «Հյուսթոնին»:

NBA, կիսաեզրափակիչ    

«Քլիվլենդ» - «Ատլանտա»՝ 118:88 (32:20, 27:22, 26:18, 33:28)

Շարքի հաշիվը՝ 4:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում