11:08  ,  27 մայիսի, 2015

Հիերոն նույնպես կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտիի նախկին օգնական Ֆերնանդո Հիերոն նույնպես որոշել է լքել Արքայական ակումբը:

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին «Ռեալի» մարզչական շտաբ էր հրավիրել իտալացի մասնագետը, սակայն Հիերոյի որոշումը կապված չէ Անչելոտիի հեռանալու հետ, գրում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում