00:20  ,  27 մայիսի, 2015

Անչելոտին հանդիպել է Ադրիանո Գալիանիի հետ

Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հանդիպել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտիի ու նրա գործակալ Էրնեստո Բրոնցետիի հետ, հաղորդում է Football Italia-ն:

Մայիսի 27-ին նախկին գործընկերները ճաշել են Անչելոտիի տանը, իսկ մինչեւ այդ հանդիպել էին նաեւ Մադրիդի հյուրանոցներից մեկում: 55-ամյա մասնագետը «Միլանը» գլխավորել է 2002-2009-ը: Այժմ իտալական ակումբը ցանկանում է վերադարձնել նրան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անչելոտին հայտարարել էր, որ պետք է վիրահատվի եւ մեկ տարվա մարզչական դադար է վերցնելու առողջական խնդիրների պատճառով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում