09:09  ,  27 մայիսի, 2015

«Ռեալը» 4 միլիոն եվրո կփոխհատուցի Անչելոտիին

Մադրիդի «Ռեալը» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտիին փոխհատուցում կվճարի ժամանակից շուտ համագործակցությունը դադարեցնելու համար, գրում է Goal.com-ը:

Իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2016-ի հունիսը, այդ պատճառով Արքայական ակումբը մեկ տարվա համար կփոխհատուցի 4 միլիոն եվրո՝ նրա տարեկան աշխատավարձի կեսը:

Հիշեցնենք, որ 55-ամյա Անչելոտին 2013-ից էր գլխավորում «Ռեալը», որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Իսպանիայի Գավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մեկ տարվա մարզչական դադար է վերցնում առողջական խնդիրների պատճառով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում