23:45  ,  26 մայիսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Դե Խեային փոխանակել Բենզեմայի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հարձակման գիծն ուժեղացնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քարիմ Բենզեմայի միջոցով, գրում է The Guardian-ը:

Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա ռմբարկուի տրանսֆերում Անգլիայի 20-ակի չեմպիոնը կարող է օգտագործել 24-ամյա դարպասապահ Դավիդ Դե Խեային, ով Արքայական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է: «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ բաժանվել Իսպանիայի հավաքականի դարպասապահից, սակայն նա մտածում է հայրենքի վերադառնալու մասին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս