23:08  ,  26 մայիսի, 2015

Երկրպագուներն Ալեքսիս Սանչեսին ճանաչել են Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ներկայացրել է երկրպագուների վարկածով Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Պատվավոր մրցանակը բաժին է հասել Չիլիի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, հաղորդում է Daily Mail-ը:

Երկրորդ տեղը գրավել է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, ում Անգլիայի տարվա լավագույն խաղացող էին ճանաչել ֆուտբոլիստները: Լավագույն եռյակը եզրափակել է Արգենտինայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, ով 26 գոլով դարձել էր առաջնության լավագույն ռմբարկու:

Մայիսից անցկացված հարցմանը մասնակցել են 200 հազարից ավելի երկրպագուներ: Անգլիայի ավարտված առաջնությունում 26-ամյա Սանչեսը մասնակցել է 35 խաղի եւ, խփելով 16 գոլ, ռմբարկուների ցուցակում գրավել էր 5-րդ տեղը: Նա այս մրցաշրջանից առաջ կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել «Արսենալ»: 

Տեսանյութում Սանչեսի 10 լավագույն գոլերն են այս մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս