10:10  ,  27 մայիսի, 2015

Եվրոպայի լիգա. Եզրափակիչի ֆավորիտը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում մայիսի 27-ին կհանդիպեն մրցաշարի գործող գավաթակիր իսպանական «Սեւիլիան» եւ գլխավոր սենսացիան մատուցած ուկրաինական «Դնեպրը»:

«Վիվառոն» ֆավորիտ է համարում իսպանացիներին, որոնց հաղթանակը գնահատվում է 1.6 գործակցով: «Դնեպրի» հաղթանակի գործակիցը 6.35 է, իսկ ոչ ոքին՝ 3.7:

Եզրափակիչը կկայանա Վարշավայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հանդիպումը կսպասարկի անգլիացի մրցավար Մարտին Ատկինսոնը

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի լիգայի հաղթողն առաջին անգամ նվաճելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս