22:36  ,  26 մայիսի, 2015

Բենիտեսը 2 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մոտ է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն:

CalcioNapoli24-ը գրում է, որ առաջիկա երկուշաբթի օրն իսպանացի մասնագետը հանդիպելու է Արքայական ակումբի ղեկավարների հետ, որպեսզի քննարկի պայմանագրի վերջին կետերը: Նշվում է, որ 55-ամյա մարզիչը համաձայնվել է 2 տարվա պայմանագիր կնքել «Ռեալի» հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին հեռացվել էր «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Բենիտեսը վաղուց է ցանկանում աշխատել մադրիդյան ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում