22:18  ,  26 մայիսի, 2015

Ֆաբրեգասը կվիրահատվի

Անգլիական «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն այս շաբաթ կենթարկվի քթի վիրահատության:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը դեմքին հարված էր ստացել «Սթոք Սիթիի» դեմ խաղում, փոխանցում է AS-ը:

Վիրահատությունից հետո Ֆաբրեգասը կմիանա Իսպանիայի հավաքականին, որը պատրաստվում է Կոստա Ռիկայի դեմ ընկերական խաղին եւ Բելառուսի հետ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում