20:35  ,  26 մայիսի, 2015

Անչելոտին ու Կլոպը մնում են առանց աշխատանքի (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է իտալացի Կարլո Անչելոտիին ու գերմանացի Յուրգեն Կլոպին:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Կարլո Անչելոտիին հեռացվել էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից, իսկ Կլոպին մեկ խաղ է մնում Դորտմունդի «Բորուսիայում»: 47-ամյա մարզիչը «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում վերջին խաղը կանցկացնի մայիսի 30-ին Բեռլինում, որտեղ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:

Ավելի վաղ Անչելոտին հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով վիրահատվելու է եւ մեկ տարվա մարզչական դադար է վերցնելու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում