17:08  ,  26 մայիսի, 2015

ՀՖՖ-ն ցավակցել է Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնել ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանին, Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ՈւԵՖԱ-ի նախագահի գրասենյակի աշխատակից Մոնիկա Մխիթարյանին՝ սիրելի մայրիկի եւ տատիկի՝ տիկին Լիդիայի մահվան կապակցությամբ, եւ իր զորակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին, մերձավորներին ու բարեկամներին:

Հենրիխ Մխիթարյանի տատիկի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 26-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը մայիսի 27-ին է՝ ժամը 14:00-ին, նույն տեղից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով