15:35  ,  26 մայիսի, 2015

Պաշտոնական. «Սպարտակը» հրաժեշտ տվեց Ասխաբաձեին

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: «Սպարտակի» տնօրենների խորհուրդը որոշել է ժամանակից շուտ դադարեցնել Ասխաբաձեի հետ համագործակցությունը, հաղորդում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ վերջերս «Սպարտակից» հեռացել էր նաեւ թիմի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը: Նոր գլխավոր տնօրենի անունը հայտնի կդառնա տնօրենների խորհրդի հաջորդ նիստում, որը կկայանա այս մրցաշրջանից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում