15:14  ,  26 մայիսի, 2015

Հայաստանի հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրապարակել ազգային թիմի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն առաջիկա հավաքին:

Հունիսի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում Եվրո-2016-ի ընտրական խաղ կանցկացնի Պորտուգալիայի դեմ: 

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից եւ հրավեր չի ստացել Հայաստանի հավաքականից:

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)

Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)

Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան «Մարսել» (Ֆրանսիա)

Գեւորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելի «Ակտոբե» (Ղազախստան)

Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)

Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստներից հրավեր ստացածների անունները եւ վերջնական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ, փոխանցում է ՀՖՖ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում